12 11 2018

Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

Գագիկ Ղալաչյանը՝ Ղազախստանում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով, Գագիկ Ղալաչյանը նշանակվել է Ղազախստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան:

Նախագահի մեկ այլ հրամանագրով Արա Սահակյանը, հետ է կանչվել Ղազախստանի Հանրապետությունում և Ղրղզստանի Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանի պաշտոնից:

Գագիկ Ղալաչյանը 48 տարեկան է, ավարտել է Լենինգրադի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, ապա ԵՊՀ պատմության ֆակուլտետը։ Պատմության ուսուցիչ է։

Ավարտել է նաև ՌԴ ԱԳՆ դիվանագիտական ակադեմիան։

Աշխատել է ՀՀ ԱԳՆ Թուրքիայի բաժնի կցորդ, Հունաստանում ՀՀ դեսպանության 2-րդ քարտուղար, ԱԳՆ քարտուղարության պետ, ՌԴ-ում ՀՀ դեսպանության խորհրդական, ՀԱՊԿ մշտական խորհրդում ՀՀ լիազոր ներկայացուցիչ, ՀՀ նախագահի աշխատակազմի արտաքին կապերի վարչության պետ, Հունաստանի Հանրապետությունում, Կիպրոսում, Սերբիայում, Ալբանիայում, Բոսնիա և Հերցեգովինայում ՀՀ դեսպան:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ