Կուսակցությունների գոյության հիմնական իմաստը ապագայի նախագիծն է, որն այսօր ոչ մի կուսակցություն չունի, այդ թվում՝ նաեւ գործող Կառավարությունն ու հաղթելու հավանականություն ունեցող իշխող կուսակցությունը։ Ֆեյսբուքյան էջում նման կարծիք է հայտնել քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
«Եթե չունեք ապագայի նախագիծ, ապա ընտրություններն արագացրել եք, որ ի՞նչ անեք։ Դա մոտալուտ պետական ճգնաժամի պատճառ է դառնալու։
Այսօրվա հիմնական խնդիրն ապագայի նախագիծ ստեղծելն է, որ վաղը երբ այդ ճգնաժամը սկսվի, այն ներկայացվի հանրությանը, որպեսզի պրոցեսները տարերային բնույթ չկրեն։
Միայն նման նախագծի հիման վրա հնարավոր կլինի կենսունակ կուսակցություն ստեղծել, որը կարողանա իր վրա պատասխանատվություն վերցնել»,– գրել է Ստեփան Դանիելյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը