ԱՄՆ-ում նոյեմբերի 6-ին անցկացվել են Կոնգրեսի միջանկյալ ընտրություններ: Ներկայացնում ենք 10 ուշագրավ դրվագ ԱՄՆ ընրություններից.
Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչ Ջարեդ Փոլիսն իր անունն ամրագրել է Միացյալ Նահանգների պատմության մեջ՝ որպես նահանգապետ դարձած առաջին բացահայտ միասեռականը:
ԱՄՆ պատմության մեջ առաջին անգամ Կոնգրեսը կունենա մահմեդական կին անդամներ:
ԱՄՆ կոնգրես են անցել մի շարք հայազգի օրենսդիրներ՝ Աննա Աստվածատուրյան Թըրքոթի, Էնթոնի Բրինդիզիի, Աննա Էշուի, Ջեքի Սփիրի և Դևիդ Վալադաո: Միաժամանակ, Թրամփի կուսակից Դենի Թարխանյանը պարտվել է։
Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների արդյունքում Ներկայացուցիչների պալատ է անցել 29-ամյա դեմոկրատ սոցիալիստ Ալեքսանդրիա Օկասիո, որն ամենաերիտասարդն է ԱՄՆ պատմության մեջ։
Կին քաղաքական գործիչներն ԱՄՆ միջանկյալ ընտրություններում ռեկորդ են սահմանել՝435 տեղերից ստանալով 92 տեղ:
Ջորջիա նահանգում քաղաքացիական պարտքը կատարելու համար հերթեր են գոյացել՝ մինչև երեք ժամ տևողությամբ։
Դեմոկրատները հաղթանակ կտանեն Ներկայացուցիչների պալատում` ստանալով 238 տեղ:
Ամերիկահայերի սատարած թեկնածուների 90%-ից ավելին հաղթել են ԱՄՆ-ի ընտրություններում:
Ավելի քան 31 միլիոն ամերիկացի է վաղաժամկետ քվեարկել Միացյալ Նահանգների միջանկյալ ընտրություններում:
Աշխարհահռչակ Hyatt հյուրանոցային ցանցի սեփականատեր Ջեյ Ռոբերտ Փրիցկերն ընտրվել է Իլինոիսի նահանգապետ։ Նա ԱՄՆ պատմության մեջ ամենահարուստ նահանգապետն է, որ կարողությունը գնահատվել է 3,5 մլրդ դոլար:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը