ԱՄՆ-ի հյուսիս-արևելքում Կոնգրեսի միջանկյալ ընտրությունների քվեարկություն է տեղի ունենում: Առաջին ընտրատեղամասերը բացվել են 05:00-ին (Երևանի ժամանակով ժամը 14:00-ին) Վերմոնտ նահանգում, ժամը 15.00-ին քվեարկությունը սկսվել է Նյու Յորքում։ Քվեարկությունը կավարտվի Հավայի նահանգում ընտրատեղամասերի փակմամբ՝ Երևանի ժամանակով նոյեմբերի 7-ին առավոտյան ժամը 08:00-ին։ Այս մասին հաղորդում է ТАСС-ը։
Ըստ NBC հեռուստաընկերության տեղեկությունների՝ վաղաժամկետ քվեարկել է 30 միլիոնից ավելի ամերիկացի, քվեարկությանը կարող է մասնակցել ռեկորդային թվով ընտրող՝ ավելի քան 100 մլն մարդ:
Միջանկյալ ընտրությունների գլխավոր ինտրիգն այն է, թե արդյոք նախագահ Դոնալդ Թրամփի կուսակիցներ հանրապետականներին կհաջողվի տեղերի մեծամասնությունը ստանալ թե՛ Սենատում, թե՛ Ներկայացուցիչների պալատում և օրենսդիր իշխանության երկու օղակներն իրենց վերահսկողության տակ պահել: Իսկ դեմոկրատների նպատակն է մեծամասնություն կազմել Կոնգրեսի երկու պալատներում էլ ու այդպիսով նախագահ Թրամփի ծրագրերը, որոշումներն արգելափակելու հնարավորություն ձեռք բերել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը