Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում առաջադրելու մասին տեղեկություններ Բելառուսի արտաքին գործերի նախարարությունում չկան: Այս մասին երկուշաբթի հաղորդել է գերատեսչության մամուլի քարտուղար Անատոլի Գլազը, գրում է Սպուտնիկ Բելառուսը։
ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում պետական քարտուղարի հնարավոր նշանակման մասին տեղեկությունը հայտնի դարձավ նախորդ հանգստյան օրերին, սակայն չէր հաստատվել ոչ ՀԱՊԿ-ի, ոչ Բելառուսի կողմից:
«Մենք նման տեղեկություն չունենք…Հարցը համապատասխան մակարդակում կքննարկվի նոյեմբերի 8-ին Աստանայում: Ներկա պահին անգամ հայտնի չէ, թե որ երկրից կլինի թեկնածուն», - ասել է Բելառուսի ԱԳՆ ներկայացուցիչը:
Հիշեցնենք, որ «Կոմերսանտ»-ի աղբյուրների հաղորդմամբ՝ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը