Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպությունում քննարկվում է գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասի նշանակման հարցը: Այս մասին գրում է «Կոմերսանտը»:
«Վերջնական որոշումը դաշինքի անդամ պետությունների ղեկավարները կկայացնեն նոյեմբերի 8-ին։ Ինտրիգն այն է, որ ազատված պաշտոնին ձգտում է Հայաստանը, որի պատճառով էլ հենց այդ թափուր տեղը առաջացել է»,-նշվում է հոդվածում։
«Ъ»-ի ՀԱՊԿ-ի երեք երկրների դիվանագիտական աղբյուրները հաղորդել են, որ հավանաբար նոր գլխավոր քարտուղարը հաջորդող երեք տարիներին կլինի Բելառուսի ներկայացուցիչը»,-նշում է պարբերականը:
Աղբյուրների հաղորդմամբ՝ որոշել են նշանակել քարտուղարության լիարժեք ղեկավարի, որոշվել է ղեկավարվել ռոտացիայի սկզբունքով, համաձայն որի ՝ Հայաստանից հետո, ըստ այբբենական կարգի, գլխավոր քարտուղար պետք է նշանակվի Բելառուսի ներկայացուցիչը։
«Ъ»-ի աղբյուրը նշում է՝ առավել հավանական թեկնածու գլխավոր քարտուղարի պաշտոնում Բելառուսի Անվտանգության խորհրդի պետական քարտուղար Ստանիսլավ Զասն է։ 54-ամյա գեներալ-մայոր Զասը 2015 թվականից գլխավորում է Բելառուսի Անվտանգության խորհուրդը և լավ ծանոթ է ՀԱՊԿ աշխատանքին. նա ի պաշտոնե ներառված է ՀԱՊԿ անվտագության խորհուրդների քարտուղարների կոմիտեի կազմում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը