Հայաստանի նոր իշխանությունը ի սկզբանե հայտարարեց, որ հավատարիմ է մնալու Հայաստանի որդեգրած արտաքին քաղաքական հիմնական ուղղություններին։ Այդուհանդերձ, ՀՀԿ-ն ակտիվորեն քննադատում է իշխանության արտաքին քաղաքական կուրսը։
Ի՞նչ խնդիրներ կան արտաքին ճակատում, ի՞նչ կտա Հայաստանին ԱՄՆ նախագահի խորհրդականի աղմկահարույց այցը, Ղարաբաղյան ճակատում ի՞նչ զարգացումներ են սպասվում, ինչո՞ւ Հայաստանը չի փորձում զենք ձեռք բերել ԱՄՆ-ից, ի՞նչ տարբերություն, թե ով է ՀԱՊԿ գլխավոր քարտուղարը, եթե միևնույն է՝ գործելու են ընդհանույր սկզբունքներ, ինչո՞ւ ՀՀԿ-ն գնաց ընտրական օրենսգրքի տապալմանը, ինչպիսի՞ ընդդիմություն կլինի նախկին իշխանությունը․ այս և ներքին քաղաքական հարցեր ենք քննարկել Yerevan.Today-ի տաղավարում ՀՀԿ խորհրդի անդամ, ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախկին նախագահ և պաշտպանության նախարարի նախկին առաջին տեղակալ Արտակ Զաքարյանի հետ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը