31 07 2024

Նիկոլի կապիտուլյացված կառավարությունն անգամ վախենում է ինքնուրույն արտասանել «իր» պետության շահերը. Արտակ Զաքարյան

Նիկոլի կապիտուլյացված կառավարությունն անգամ վախենում է ինքնուրույն արտասանել «իր» պետության շահերը. Արտակ Զաքարյան

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Արտակ Զաքարյանը գրում է.

«Փոխանակ Նիկոլը հայտարարի, որ Հայաստանը կտրականապես դեմ է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցք» գաղափարին, Իրանի հոգևոր առաջնորդն է ստիպված հայտարարում, որ «Զանգեզուրի միջանցքը» դեմ է Հայաստանի շահերին:

Նիկոլի ձախողված ու կապիտուլյացված կառավարությունն անգամ վախենում է ինքնուրույն արտասանել «իր» պետության շահերը: Տեսնելով, որ նույնիսկ ի զորու չեն սեփական երկրի շահերից խոսել, մեր փոխարեն դա անում են գործընկեր երկրները:

Քանի, որ Հայաստանից ձայն-ծպտուն չկա, Ֆրանսիայի դեսպանը ստիպված խոսեց արցախահայության վերադարձի իրավունքի մասին: ԱՄՆ պաշտոնյան է խոսում ՀՀ ՊՆ-ում զինվորական ներկայացուցչի աշխատելու մասին:  Նմանատիպ տարբեր փաստերի վրա էլ «կառուցվում» է ՔՊ-ի թմբկահարվող, իսկ իրականում՝ թուրք-ադրբեջանական քմահաճույքներից կախված ու վախվորած ինքնիշխանությունը»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ