ԵԱՀԿ ՄԽ ռուսաստանցի համանախագահ Իգոր Պոպովը հայտարարել է, որ Բաքուն և Երևանը սկզբունքային ցանկություն ունեն շարունակելու ԼՂ հակամարտության կարգավորմանն ուղղված` բարձր մակարդակով երկխոսությունը. հայտնում է РИА Новости-ն:
«Մենք հույս ունենք, որ հաջորդ ամիս կկայանա երկու երկրների ԱԳՆ ղեկավարների հանդիպումը, որի ընթացքում կքննարկվեն կարգավորման առանցքային հարցերը և վստահության ամրապնդման այն միջոցները, որոնք կարող են ընդունվել` հաշվի առնելով իրավիճակի զարգացումը, հաշվի առնելով այն` ինչպես կկառուցվեն երկու ղեկավարների միջև փոխհարաբերությունները»,- ասել է Պոպովը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը