Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.
«Մինչև 2018 թվականը Հայաստանի քաղաքական կյանքն ուներ մեկ օրինաչափություն` ակտիվություն նախընտրական ժամանակաշրջանում, որից հետո քաղաքական կյանքը սառչում էր, մինչ հաջորդ ընտրությունները:
Հիմա կարծես թե ճիշտ հակառակն է` դատարկություն նախընտրական շրջանում և սպասվող ակտիվություն ընտրությումներից հետո:
Չկա այնպիսի զգացողություն, որ ԱԺ ընտրություններին մարդիկ վերաբերվեն որպես պետական ակտ, որը կանխորոշի ապագա 5 տարիների քաղաքական դրվածքը: Կարծես թե ինչ-որ արհեստական, ոչ իսկական խորհրդարան է լինելու: Արագ հավաքագրված ՔՊԿ կուսակցություն ու կանխատեսվող ընդդիմություն` Ծառուկյան դաշինք: Տրագիկոմիկական պիեսի տպավորություն է այդ ամենը թողնում:
Ճիշտ կլինի պատրաստվել 2019 թվականի ԱԺ ընտրություններին: Ինչ մի դժվար բան է, կհավաքվենք Բաղրամյան պողոտայում ու կստիպենք նոր ընտրություն անցկացնել` ուղիղ ժողովրդավարության կանոնները պահելով:
Վատ չէր լինի մյուս տարի ստեղծել այլընտրանքային խորհրդարան, որտեղ նիստերն ավելի հետաքրքիր կանցնեն»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը