01 11 2018

Բացասաբար ենք վերաբերվում Կոնջորյանի` կուսակցությունը լքելուն. Էդմոն Մարուքյան



ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը բացասաբար է վերաբերում պատգամավոր Հայկ Կոնջորյանի՝ կուսակցությունը լքելուն։

«Դրա նախորդ օրը խորհրդում քննարկել ենք, նա ասել է, որ դուրս է գալու կուսակցությունից։ Ավելին` նա նաև ասել է, որ մոտ 5 ամիս նման մտորումներ ուներ և իր համար էլ անակնկալ չէր, որ պետք է նման որոշում կայացնի, բայց չգիտեմ ինչո՞ւ ինտրիգը պահվել էր ու հիմա է հայտարարվում։ Դա Հայկ Կոնջորյանի որոշումն է։ Կուսակցությունում դա միանշանակ չընդունվեց։ Ավելին` կարող եմ ասել` շատ բացասական է ընկալվել, բայց որոշումը որոշում է։ Մենք Հայկ Կոնոջորյանին հաջողություն ենք մաղթում ապագա քաղաքական նախաձեռնություններում»,- ասաց Մարուքյանը։

Մանրամասն՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ