«Առավոտ» օրաթերթը ԱԺ ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանին հարցրել է ռևանշի՝ Նիկոլ Փաշինյանի նշած 3 փորձերում ՀՅԴ֊ի մասնակցությունը կա․ «Քոչարյանի հետ համագործակցությունը Հրանա Սարգարյանը չի բացառել «Աժ կանոնակարգ» օրենքի գիշերային բվեարկությա-նը մասնակցել եք, եւ «Ընտրական օրենսգրքի» տապալման մեջ ՀՅԴ-ի մեղքը կա, հետևաբար կարող ենք ասել, որ ձեզ ձեռնտու է ռևանշը, և դուք փորձել եք մասնակցել ռևանշին»:
Ռուստամյանը պատասխանել է․ «Հետևաբար կարելի է ասեր, որ ոչ մի ռևանշ էլ տեղի չի ունեցել որովհետև հենց աոաջին հարցի հետ կապված մենք ոչ թե պաշտպանել ենք Ռոբերտ Քոչարյանին, այլ ասել ենք մի բան, որը հետագայում ավելի ամրապնդվել է և հաստատվել է: Այսինքն, Ռոբերտ Քոչարյանին կարելի է դատել տարբեր հարցերով, որտեղ ունեք ավելի համոզված ապացուցողական հիմք, բայց մի բանով եք դատում, որը նախ ինքը պետք է ապացուցվի՝ եղե՞լ է սահմանադրական կարգի տապալում, թե՞ չի եղել: Եվ պարզվեց, որ մենք ճիշտ ենք, և այդ պատճառով էլ Ռոբերտ Քոչարյանին բաց են թողել: Թող բաց չթողնեին, բա եթե իրենք ճիշտ էին: Մենք մեղադրանքի մասին ենք խոսել, որ ճիշտ մեղադրանք չեք ընդունել ու մենք չենք պաշտպանել Քոչարյանին, այսօր էլ չենք պաշտպանում, որևէ կապ էլ չունենք Ռոբերտ Քոչարյանի հետ ․․․ Նույն դատավորը շատ լավ հասկանում է, որ ինքն է հետո պատասխան տալու: Էդպես որ լիներ, հիմա Վճռաբեկն արագ կորոշեր, հասկանո՞ւմ եք։ Այսինքն' տենց չի, էս խնդիրը հլը շատ ջուր է վերցնելու: Հետո նորից կհամոզվեն, որ այնպիսի մեղադրանք են դրել, որը բնականաբար պետք է հենց ինքը ապացուցվի և այդպես հեշտությամբ ապացուցվող չէր։ Սա ենք ասում, ուրիշ ոչ մի բան»:
Ամբողջությամբ կարդացեք թերթի՝ հոկտեմբերի 31-ի համարում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը