29 10 2018

Բրազիլիան նոր նախագահ ունի

Բրազիլիան նոր նախագահ ունի

Բրազիլիայում նախագահական ընտրություններում հաղթել է աջակենտրոն ուժերի ներկայացուցիչ Ժայիր Բոլսոնարուն: Այս մասին գրում է РИА Новости-ն՝ հղում տալով Globo-ին։

Ինչպես հաղորդվում է, քվեաթերթիկների 99,99 տոկոսի մշակումից հետո Բոլսոնարուն հավաքել է ձայների 55,13 տոկոսը, իսկ Աշխատավորների կուսակցության ներկայացուցիչ Ֆերնանդու Ադադը՝ 44,87 տոկոսը:

Բոլսոնարուին հաղթելու առիթով արդեն շնորհավորել է երկրի գործող նախագահ Միշել Թեմերը։ Այս մասին նա գրել է թվիթերյան իր միկրոբլոգում:

Բոլսոնարուն երկրի նոր ղեկավարն իր պաշտոնը կստանձնի հաջորդ տարվա հունվարի մեկից:

Նշենք, որ հոկտեմբերի 28-ին Բրազիլիայում տեղի ունեցավ նախագահական ընտրությունների երկրորդ փուլը: Առաջին փուլում Բոլսոնարուն ստացել էր ընտրողների ձայների 46.2 տոկոսը, իսկ Ադադը՝ 29.1 տոկոսը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ