09 08 2024

Բրազիլիայում մարդատար ինքնաթիռ է կործանվել



Բրազիլիայում՝ Կապելա համայնքում, վթարի է ենթարկվել մարդատար ինքնաթիռ, որում եղել է 58 ուղևոր և անձնակազմի 4 անդամ։

Այս մասին հայտնում է ՏԱՍՍ-ը։

Նրա տվյալներով ՝ խոսքը ATR 72 մոդելի ինքնաթիռի մասին է, որը նախատեսված է մոտ 68 ուղևորի տեղափոխման համար։ Այն ներքին թռիչք էր կատարում։

Կործանված ինքնաթիռի բոլոր մարդիկ զոհվել են։

Voepass ավիաընկերությունը պարզաբանել է, որ ինքնաթիռում եղել է 62 ուղևոր և անձնակազմի անդամներ, հայտնում է BBC-ն։

Համացանցում հրապարակվել են ինքնաթիռի անկման կադրերը: Տեսանյութերում երևում է, թե ինչպես է օդային տրանսպորտը մի քանի պտույտ կատարում իր առանցքի շուրջ ու անկում ապրում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ