07 01 2021

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում

ԱՄՆ Կոնգրեսը հաստատել է Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում

ԱՄՆ Կոնգրեսը երկու պալատների համատեղ նիստում հաստատել է Ջո Բայդենի հաղթանակը նախագահական ընտրություններում, հայտնում է РИА Новости-ն:

Տեղեկության համաձայն՝ Բայդենը ստացել է ԱՄՆ ընտրիչների ավելի քան 270 ձայն:

Հիշեցնենք, որ երեկ ԱՄՆ-ում լարված իրավիճակ էր. գործող նախագահ Դոնալդ Թրամփի աջակիցները ներխուժել էին ԱՄՆ Կապիտոլիումի շենք և շրջափակել Սենատը: Ոստիկանների հետ բախումների արդյունքում զոհվել է 4 քաղաքացի: Ուժայիններին հաջողվել է մաքրել ցուցարարներից Կապիտոլիումի շենքը:

Ինքը՝ Թրամփը կոչով դիմել է իր աջակիցներին՝ տուն գնալու և բռնության չդիմելու կոչով, խոստնալաով, սակայն, չընդունել իր պարտությունը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ