27 10 2018

Եթե մենք կարող ենք ինչ-որ բան անել Ուկրաինայի համար, պատրաստ ենք. Լուկաշենկո

Եթե մենք կարող ենք ինչ-որ բան անել Ուկրաինայի համար, պատրաստ ենք. Լուկաշենկո

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն խոստացել է, որ իր երկիրը երբեք ռազմական սպառնալիք չի ներկայացնի Ուկրաինայի համար: Այդ մասին նա ասել է Գոմելում անցկացված Տարածաշրջանների ֆորումի ժամանակ, հայտնում է belta.by-ն:

«Ես ցանկանում եմ, որ դուք իմանաք մեր դիրքորոշումը՝ եթե մենք հյուսիսից գանք էլ ձեզ մոտ, ապա միայն կոմբայններով, տրակտորներով, տրոլեյբուսներով ու ավտոբուսներով: Մենք երբեք չենք գա տանկերով»,- ասել է Լուկաշենկոն:

«Մենք չենք խնդրում դառնալ միջնորդ, խաղաղապահ, մենք պարզապես ձեզ համար անհանգստանում ենք: Ու եթե մենք կարող ենք ինչ-որ բան անել ձեզ համար, ապա պատրաստ ենք: Ուկրաինան միշտ կլինի հզոր, բարգավաճող ու միացյալ, սակայն անհրաժեշտ է կարողանալ պայմանավորվել: Այսօր պետք է դադարեցնել եղբայրասպան պատերազմը»,- ասել է Բելառուսի առաջնորդը:

Նա նշել է, որ Բելառուսը պատրաստ է օգնել Ուկրաինայի արևելքում հակամարտության կարգավորման հարցում, որտեղ «հակամարտող կողմերի միջև չկա վստահություն»:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ