Վրաստանում իշխող «Վրացական երազանք» կուսակցության ղեկավար, միլիարդատեր Բիձինա Իվանիշվիլին կոչ է արել երկմտող քաղաքացիների ընտրել անկախ թեկնածու Սալոմե Զուրաբիշվիլիին։ Այս մասին գրում է Интерфакс-ը:
Իվանիշվիլիի խոսքով՝ վերջին հետազոտությունները ցույց են տվել, որ նա կարող է հաղթել ընտրություններում առաջին փուլում` ստանալով ընտրողների ձայների 53 տոկոսը:
Իվանիշվիլին կարծում է, որ նախկին իշխանական կուսակցության երկու թեկնածուները՝ Գրիգոլ Վաշաձեն և Դավիդ Բակրաձեն չեն կարողանա մրցակից դառնալ Սալոմե Զուրաբիշվիլիի համար։
«Վրացական երազանք»-ի նախագահը հայտնել է, որ հակառակորդները փորձում են Զուրաբիշվիլիին մեղադրել Վրաստանի շահերին դավաճանելու մեջ։
Նախագահական ընտրությունները Վրաստանում կկայանան 2018-ի հոկտեմբերի 28-ին
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը