23 10 2018

Ադրբեջանը կմեծացնի պաշտպանական բյուջեն

Ադրբեջանը կմեծացնի պաշտպանական բյուջեն

Ադրբեջանի 2019 պետբյուջեի նախագծում նախատեսված է մեծացնել պաշտպանությանը հատկացվող գումարի չափը, գրում է Trend-ը։

Ինչպես հաղորդվում է, ռազմական ծախսերի համար նախատեսված է 3 մլրդ 37 մլն 618 հազար մանաթ: Այդ գումարից պաշտպանության ուժերին կհատկացվի 1 մլրդ 494 մլն մանաթ, ազգային անվտանգությանը` 156 մլն 989 հազար մանաթ:

Պաշտպանության և անվտանգության ոլորտում հետազոտություններ անցկացնելուն կհատկացվի 2․8 միլիոն մանաթ։

2018-ին պաշտպանական ծախսերի համար հատկացվել է 2,9 մլրդ մանաթ:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ