Ֆրանսիայի «Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի» փորձագետ Կայծ Մինասյանի հարցազրույցը 168․am-ին։
– ՀՀ–ում ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսն օրերս իր դիվանագիտական առաքելությունն ամփոփող հարցազրույցում խոսել էր նաև ԼՂ հակամարտության կարգավորման մասին՝ նշելով, որ հայ ժողովուրդը պետք է որոշի, և առանց «գրավյալ տարածքների» որոշակի մասի վերադարձի կարգավորում հնարավոր չէ։ Այս հայտարարությունը բավականին բուռն ընդունվեց Հայաստանում և Արցախում։ Ըստ ձեզ՝ ինչո՞ւ դեսպանը խոսեց տարածքների վերադարձի մասին հենց ներկայումս։ Ի՞նչ նպատակ ուներ՝ այս թեման բարձրացնել հենց հիմա։
– Դեսպանի խոսքերը երկու զարգացումների արդյունք են: Առաջինը վերաբերում է թավշյա հեղափոխությանը: Դեսպան Միլսը փորձեց հասկանալ նոր իշխանության տրամադրվածությունը: Յուրօրինակ սադրանք՝ իմանալու համար, թե ինչպես է թավշյա հեղափոխությունն արձագանքելու: Երկրորդ զարգացումը կապված է հին ռեժիմի հերթական հռչակագրերին տարածքների վերադարձի մասին: Խոսքերին արժեք չհաղորդելը, ինչպես Սերժ Սարգսյանն արել էր, Հայաստան բերել է այն, ինչ ցանեց` ճնշումներ:
-ԱՄՆ պաշտոնյաներն ակտիվ այցեր են կատարում տարածաշրջան, այդթվում՝ Հայաստան։ Առաջիկայում նախատեսված է նաև ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլթոնի այցը Հայաստան։ Ո՞րն է այս այցի նպատակը, օրակարգը։
– Մայիսից Հայաստանը նշում է, որ ցանկալի է, որքան հնարավոր է՝ շուտ անցկացնել Թրամփ-Փաշինյան հանդիպումը: Այնուամենայնիվ, Միացյալ Նահանգները չգիտի՝ արդյո՞ք թավշյա հեղափոխությունը շարժվելու է դեպի Արևմուտք: Նրանք չունեն բավարար տարրեր: Հիշեցնենք, որ Նիկոլ Փաշինյանը բազմիցս հայտարարել է, որ Հայաստանը կհարգի դիվանագիտական պարտավորությունները և ամրապնդի իր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Միացյալ Նահանգները ցանկանում է հասկանալ թավշյա հեղափոխության իրական մտադրությունները: Նրանք կկազմակերպեն հանդիպում Թրամփի հետ այն եզրակացությունների հիման վրա, որոնք Բոլթոնը կներկայացնի այդ այցելություններից:
– Որքանո՞վ այն կարող է առնչվել ԼՂ հակամարտության կարգավորմանգործընթացի հետ։
– Այս պահին դեռ վաղ է: Մինչև դեկտեմբերյան ընտրությունները չի լինի առաջընթաց, եթե դրանք տեղի ունենան տարվա վերջում: Մենք ավելի շատ տեղեկություններ կունենանք Նիկոլ Փաշինյանի և ընտրական գործընթացում ներգրավված այլ քաղաքական ուժերի մտադրության մասին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը