23 10 2018

Դավութօղլուն քննադատել է Թուրքիայի դպրոցներում աշակերտական երդման վերականգնումը

Դավութօղլուն քննադատել է Թուրքիայի դպրոցներում աշակերտական երդման վերականգնումը

Թուրքիայի նախկին վարչապետ և արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուն քննադատել է  դպրոցներում աշակերտական երդման վերականգնումը: Դավութօղլուի կարծիքով՝ դա 1930-ական թվականների ավտորիտար ռեժիմի ստեղծած պարտադրանքն է, որը մեր օրերում օգտագործելն անընդունելի է:

Նախկին վարչապետը թվիթերյան իր էջում գրել է, որ 2013 թվականին իրենք չեղարկել են պարտադրանքը՝ դա համարելով մանկավարժական մեթոդաբանությանն անհարարի երևույթ, իսկ այժմ այն վերականգնելով՝ գործող իշխանությունները ջուրն են գցում ավելի վաղ գրանցած ժողովրդավարական ձեռքբերումները:

«Թուրքիայի՝ դժվարին պայքարի արդյունքում ձեռք բերած ժողովրդավարական ձեռքբերումները պետք է խնամքով պահպանվեն: Ժողորդի էներգիան չպետք է վատնվի անջատողական վիճաբանությունների վրա», - նշել է Դավութօղլուն:

Տասնյակ տարիներ դպրոցներին պարտադրված «Թուրք եմ, ազնիվ եմ, աշխատասեր եմ» աշակերտական երդումը չեղարկվել է միայն 2013-ին։ Այն պարտադրվում է նաև Ստամբուլի հայկական համայնքի բոլոր դպրոցներին: Հայ համայնքը բազմիցս ըմբոստացել է երդման տեքստի դեմ։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ