Կապանում այսօր անցկացված համայնքի ղեկավարի ընտրություններում հաղթել է անկուսակցական Գևորգ Փարսյանը։
Այս մասին նա տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում՝ նշելով, որ ՔՊ թեկնածու Նարեկ Բաբայանը ստացել է 8076, Էդգար Հովհաննիսյանը՝ 277, ինքը՝ 10021 քվե:
Այստեղ առաջադրվել էր համայնքապետի ղեկավարի 3 թեկնածու. ՔՊ-ական Նարեկ Բաբայանը և անկուսակցականեր Էդգար Հովհաննիսյանն ու Գևորգ Փարսյանը:
Նշենք, որ Կապանում քաղաքապետի ընտրությանը մասնակցել է 19 503 ընտրող:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը