Քիչ առաջ Վենետիկի հանձնաժողովի կայքում հայտնվեց Վենետիկի հանձնաժողովի նախագահ Ջիաննի Բուքիքիոյի հայտարարությունը Հայաստանի վերաբերյալ: Նրանում, մասնավորապես ասվում է․
«Վենետիկի հանձնաժողովը, հիմնվելով Վենետիկի հանձնաժողովի և Հայաստանի Հանրապետության առաջին փոխվարչապետի միջև Վենետիկի հանձնաժողովի 116-րդ նստաշրջանում քննարկումների վրա՝
Մասնավորապես ողջունում է բոլոր քայլերը, որոնք դյուրացնում են ընտրության իրավունքի իրագործումը, ընդլայնում են լրատվամիջոցների մուտքը, դիտորդների իրավունքները, և, ընդհանուր առմամբ՝ ընտրական գործընթացի թափանցիկությունը, ինչպես նաև ընտրակեղծիքների դեմ պայքարը,
Ողջունելով ընտրությունների առաջին փուլից հետո կոալիցիոն մասնակիցների թվի սահմանափակման վերացումը Վենետիկյան հանձնաժողովի և ԺՄԻՀԳ-ի սկզբունքային առաջարկության համաձայն
Ողջունում է Վենետիկի հանձնաժողովի և ԺՄԻՀԳ -ի այլ առաջարկությունների իրականացումը, մասնավորապես՝
Նշում է, որ այդ վերապահումները կարող են պակաս կարևոր լինել, եթե փոփոխություների մասով քաղաքական ուժերի միջև առկա է կոնսենսուս։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը