19 10 2018

Պուտինի և այլ երկրների առաջնորդների միջև «քիմիայի» մասին

Պուտինի և այլ երկրների առաջնորդների միջև «քիմիայի» մասին

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը չի անտեսի պետական շահերն այլ երկրների առաջնորդների հետ առանձնահատուկ հարաբերությունների համար: Այս մասին Առաջին ալիքի եթերում հայտնել է Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, հաղորդում է Lenta.ru-ն։

«Չգիտեմ, թե որքան կարող է գոյություն ունենալ քիմիա ղեկավարների միջև, դժվար է չափելը։ Ոչ մի քիմիա չի ստիպի նախագահին հետ կանգնել ազգային շահերից»,- նշել է Դմիտրի Պեսկովը:

Պեսկովը բերել է ՌԴ նախագահի և Գերմանիայի նախկին կանցլեր Գերհարդ Շրյոդերի միջև ընկերական հարաբերությունների օրինակը։ «Երբ Շրյոդերը կանցլեր էր, նրանք բավականին կոշտ, անզիջում վիճել են ընթացիկ հարցերի վերաբերյալ»,- նշել է մամուլի քարտուղարը:

Պեսկովը նաև հայտնել է, որ ՌԴ և ԱՄՆ նախագահների միջև առանձնահատուկ հարաբերությունների հաստատման համար դեռ հնարավորություն չի եղել: «Առաջին հայացքից քիմիան, առաջին հայացքից սերը տարբեր բաներ են։ Պուտինն ու Թրամփը դեռևս չեն կարողացել զգալ միմյանց»,- հավելել է Պեսկովը։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ