19 10 2018

Կուռքեր մի՛ ստեղծեք, որ չհիասթափվեք. քաղաքագետ

Կուռքեր մի՛ ստեղծեք, որ չհիասթափվեք. քաղաքագետ

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ցանկացած առողջ, կամ առողջանալու ցանկաթյուն ունեցող հասարակություն պետք է փորձի իմաստավորել ու վերաիմաստավորել իր հեռու և ոչ այնքան հեռու անցյալը: Առանց իմաստավորման առաջընթաց չի կարող լինել: Այդ գործընթացը պետք շարունակական և չընդհատվող պրոցես լինի, իսկ եթե ոչ, կունենք այն, ինչ մինչ այդ ունեցել ենք:

«Հեղափոխությունը» կարող է, իրոք, դառնալ հեղափոխություն, եթե մենք այն փորձենք իմաստավորել ու անել հետևություններ` վերածելով գործողությունների: Դա հնարավոր է անել ազատ մթնոլորտում ու առանց կուռքերի: Ասված է` կուռքեր մի ստեղծեք, որ չհիասթափվեք ու չհուսահատվեք:

Ցանկացած հեղինակություն ու ցանկացած նախապաշարում պետք է քննադատության ենթարկվի, որքան էլ դա որոշ մարդկանց մոտ հոգաբանական ճնշվածություն չառաջացնի»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ