18 10 2018

Պատժամիջոցներն առևտրային պատերազմի հայտարարություն են. Մեդվեդև

Պատժամիջոցներն առևտրային պատերազմի հայտարարություն են. Մեդվեդև

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Euronews-ին տված իր հարցազրույցում հայտնել է, որ ռուսական բանկային ոլորտի նկատմամբ սահմանված ամերիկյան պատժամիջոցները պետք է համարել առևտրային պատերազմի հայտարարում: Այս մասին հաղորդում է РИА Новости-ն։

Մեդվեդևը սահմանափակումները նաև «առավել ծանր» է անվանել։ Կառավարության ղեկավարը, սակայն, նշել է, որ Մոսկվան կարող է այդպիսի ճնշումը հաղթահարել։ «Չկա որևէ կասկած, որ մենք նմանատիպ ճնշումը կկարողանանք հաղթահարել», - հայտարարել է Մեդվեդևը:

ՌԴ վարչապետը վստահություն է հայտնել, որ ռուսական տնտեսությունը կարող է հարմարվել ցանկացած տեսակի ճնշման, սակայն «հարցն այն է, ինչու է դա անհրաժեշտ»: Մեդվեդևն ընդգծել է, որ նման քաղաքականությունը քայքայում է միջազգային կարգը, այդ թվում՝ նաև միջազգային տնտեսական կարգը:

ՌԴ վարչապետը նշել է, որ Մոսկվայում հասկանում են պատճառները, թե ինչու է Ռուսաստանի դեմ նպատակամղված քարոզչություն ընթանում, սակայն ընդգծել է, որ ճնշումը ոչ մի կերպ չի կարող ազդել ռուսական դիրքորոշման վրա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ