14 06 2024

Սովորական թուղթ ՝ առանց պարտավորությունների. Մեդվեդևը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման բանաձևի մասին

Սովորական թուղթ ՝ առանց պարտավորությունների. Մեդվեդևը՝ Հայաստան-ԵՄ հարաբերությունների ամրապնդման բանաձևի մասին

Ռուս և հայ ժողովուրդների` ավելի քան մեկ դար պատմություն ունեցող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել Է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը։ Այս մասին գրել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը «Российская газета»-ի համար իր հոդվածում։

«Նեոմետրոպոլիաներն արդեն իսկ մեծ ուշադրություն են դարձնում հետխորհրդային տարածքի հանրապետություններին, մասնավորապես` Հայաստանին: Ռուս և հայ ժողովուրդների` ավելի քան մեկ դար պատմություն ունեցող բարեկամությունը, որն ամրապնդվել է ՀԱՊԿ և ԵԱՏՄ շրջանակներում դաշնակցային հարաբերություններով, վաղուց դարձել Է Վաշինգտոնի և նրա դաշնակիցների աչքի փուշը: Անդրկովկասյան Հանրապետությունը դեպի եվրատլանտյան ճամբար ձգելու համար զգալի ուժեր նետվեցին։ Իզուր չէ, որ հենց նրա մայրաքաղաքում է տեղակայված աշխարհում ամերիկյան խոշորագույն դեսպանատներից մեկը։ Մենք հետևում ենք, թե ինչպես են ԱՄՆ-ի, ԵՄ-ի և ՆԱՏՕ-ի էմիսարները գնալով ավելի հաճախակի հյուրեր դառնում Հայաստանում, աջ ու ձախ շռայլ խոստումներ տալիս։ «Ոսկե սարերը», ներառյալ Եվրամիությանը անդամակցությունը, այդ Հանրապետությանն առաջարկում են, իհարկե, լիակատար հավատարմության դիմաց։  Բայց ինքներդ ձեզ մի խաբեք. նման խոստումները պարզապես խայծ են նեոգաղութային թակարդում: Ոչ ոք մտադիր չէ «ընտրյալների ակումբի» դռները բացել հայ ժողովրդի համար։ Հարցրեք նեոբանդերականներին, թե արդյոք նրանց հաջողվել է ԵՄ անդամակցություն ձեռք բերել: Ոչ, և մոտ ապագայում նրանք չեն սպասի դրան: Եվ արդյոք նրանք ընդհանրապես կսպասեն: Թող նայեն Վրաստանին, որտեղ վերջերս հաստատվեց մի օրենք, որը դուր չեկավ ԱՄՆ-ին և ԵՄ-ին։  Եւ ի՞նչ։ Եվ ահա պատժամիջոցները: Իսկ 2024թ. մարտին Եվրախորհրդարանի կողմից ընդունված ՝ ԵՄ-Հայաստան հարաբերությունների ամրապնդման մասին բանաձևը գործնականում իրենից ներկայացնում է սովորական թուղթ ՝ առանց պարտավորությունների», - գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ