17 10 2018

ՀՀԿ-ի գաղտնիքը

ՀՀԿ-ի գաղտնիքը

Ընտրական օրենսգրքի վերաբերյալ կառավարության անդամներն ու ԱԺ ՀՀԿ խմբակցությունը համաձայնության են եկել, որ հանրապետականները կներկայացնեն իրենց առաջարկները և կառավարության ներկայացուցիչները կքննարկեն: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀԿ խմբակցության ղեկավար Վահրամ Բաղդասարյանը:

«Մենք չենք շտապում, հանգիստ քննարկում ենք, որովհետև ԸՕ-ն հապճեպ ընդունելու օրենք չէ, դա հետագա բոլոր ընտրությունների հետ  կապված սահմանադրական օրենք է, որը պետք է կարողանանք շատ մանրակրկիտ քննարկել և նախկին թույլ տված սխալները չպետք է թույլ տալ »,-նշեց նա:

Վահրամ Բաղդասարյանը կրկին շեշտեց, որ 2 ընտրությունների ժամանակ վարչապետի որևէ թեկնածու չեն առաջադրելու: Անդրադառնալով ՀՀԿ-ի՝ ընտրություններին մասնակցությանը, Վահրամ Բաղդասարյանն ասաց, որ դա իրենց գաղտնիքն է, որոշումը միասնական կկայացնեն, կհայտարարեն:

«Ռեսուրսները պետք է հաշվենք, ԸՕ –ից  բավականին բան է կախված, առայժմ կարծիք չեմ ձևավորել, ԸՕ առաջարկությունների քննարկումից հետո կձևավորվի նաև իմ կարծիքը»,-ասաց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ