16 10 2018

ԱՄՆ կառավարությունը Արցախի խնդրի լուծումը դիտարկում է «հող խաղաղության դիմաց» համատեքստում. Միլս

ԱՄՆ կառավարությունը Արցախի խնդրի լուծումը դիտարկում է «հող խաղաղության դիմաց» համատեքստում. Միլս

Հայաստանում իր դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Ռիչարդ Միլսը հարցազրույց է տվել EVN Report պարբերականին՝ կիսելով իր տպավորությունները պաշտոնավարման շրջանում երկրում տեղի ունեցած զարգացումների և արձանագրված ձեռքբերումների մասին:

Դիվանագետն ասել է, որ մեծապես ոգեշնչված և մեծ հույսերով է հեռանում Հայաստանից:

Խոսելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության մասին՝ նա անդրադարձել է 2016թ. ապրիլյան պատերազմին՝ նշելով, որ լավ հասկանում է դրա հետևանքները և Հայաստանի բնակչության վրա ունեցած ազդեցությունը:

«Դաժան իրականությունն այն է, որ ցանկացած կարգավորում պահանջելու է գրավյալ տարածքների որոշ մասի վերադարձ»,- ասել է նա:

Դեսպանը նաև նշել է, որ չի կարծում՝ ներկայիս ստատուս քվոն Հայաստանի օգտին է՝ հաշվի առնելով երկրի նյութական և մարդկային ռեսուրսների համար մեծ խոչընդոտ հանդիսացող փակ սահմանները:

Միլսը նկատել է, որ տարածքների վերադարձը Մադրիդյան սկզբունքների հիմքում ընկած առանցքային գաղափարներից է: Նրա բնորոշմամբ՝ ԱՄՆ կառավարությունը խնդրի նման լուծումը դիտարկում է «հող խաղաղության դիմաց» համատեքստում: Դեսպանը նաև իր զարմանքն է հայտնել, որ այդ տարբերակը ժամանակին չեն սատարել՝ որպես հակամարտության բանակցային կարգավորման իրական հնարավորություն:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ