«Ես Արարատ Միրզոյանի հետ հանդիպման արդյունքում հավաստիացա այդ նպատակների իսկության, ազնվության և, որը չափազանց կարևոր է իմ կարծիքով, հետևողականության մեջ»,- «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում ասել է ՀՀԿ խորհրդարանական խմբակցությունը լքած ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նախագահ Գևորգ Կոստանյանը`ասելով, որ ինքը հեղափոխվել է հոկտեմբերի 5-ին, փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո:
Գևորգ Կոստանյանը նաև ասել է, որ ինքը ՀՀ նոր կառավարությունից որևէ պաշտոն չի ակնկալում։ Aravot.am-ի տեղեկություններով, սակայն, Գևորգ Կոստանյանը վաղուց էր հեղափոխվել և նոր կառավարության հետ հարաբերություններ հարթելու նախաձեռնությունը հենց իրենն է եղել:
Ի դեպ, Գեւորգ Կոստանյանը նոր կառավարությունից իր ակնկալիքները չի թաքցրել: Մեր տեղեկություններով, նա ցանկացել է ստանալ ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը, սակայն, մերժվել է: Այս տեղեկությունները փորձեցինք ճշտել Գեւորգ Կոստանյանից, սակայն վերջինս այդպես էլ չարձագանքեց մեր հեռախոսազանգերին:
Նյութն ամբողջությամբ կարդացեք Aravot.am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը