Տեղի է ունեցել առաջին փոխվարչապետ Արարատ Միրզոյանի հերթական հանդիպումը մի շարք միջազգային դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչների հետ՝ քննարկելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին միջազգային հանրության աջակցության հետ կապված հարցերը:
Հանդիպման ընթացքում պարոն Միրզոյանն անդրադարձ է կատարել վերջին օրերին Հայաստանում տեղի ունեցած ներքաղաքական զարգացումներին ու գործընթացներին և վերահաստատել ս.թ. դեկտեմբերին կայանալիք խորհրդարանական արտահերթ ընտրությունների անցկացումը:
Դոնոր պետությունների և կազմակերպությունների ներկայացուցիչները ևս վերահաստատել են իրենց աջակցությունն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հարցում:Կարևորվել է Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի և ԵԱՀԿ ԺՄԻԿ փորձագիտական աջակցությունն օրենսդրական բարեփոխումներին:
Քննարկվել են նաև ընտրությունների անցկացման համար անհրաժեշտ տեխնիկական աջակցությանն ու իրականացվող աշխատանքներին վերաբերող հարցեր:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը