02 10 2018

Այս անգամ ևս դաշնակցականներն իրենց քայլերում համոզված են. Գեղամ Մանուկյան. Aravot.am

Այս անգամ ևս դաշնակցականներն իրենց քայլերում համոզված են. Գեղամ Մանուկյան. Aravot.am

«Երկիր մեդիա» ՀԸ հասարակական-քաղաքական հաղորդումների պատասխանատու Գեղամ Մանուկյանը Aravot.am-ի հարցի առիթով՝ չե՞ք վախենում, որ ՀՀ կառավարությունից իր ներկայացուցիչներին ետ կանչելով՝ Դաշնակցությունը կվաստակի հակահեղափոխականի պիտակը, Գեղամ Մանուկյանը հիշեց 2009-ը, երբ ՀՅԴ-ն կրկին դուրս եկավ կոալիցիայից:

Նա, մասնավորապես ասել է.

«2009-ն էլ Դաշնակցությունը կոալիցիայից դուրս եկավ, երբ ՀՀ քաղաքական դաշտի 99 տոկոսը, դատելով այդ օրվա ԶԼՄ-ների կարծիքից, երբ գրեթե ողջ հայ ժողովուրդը կողմ էր արտահայտվում Սերժ Սարգսյանի ֆուտբոլային դիվանագիտությանը, որին ընդդիմացան Դաշնակցությունը և նրա հետ նաև մի քանի շատ քիչ թվով կուսակցություններ: Բայց էլի չէր վախենում դաշնակցությունը: Ենթադրում եմ՝ այս անգամ ևս դաշնակցականներն իրենց քայլերում համոզված են»:

Գեղամ Մանուկյանն ասաց՝ ավագանու ընտրություններից հետո, դատելով ամբողջ ընտրապայքարի լարվածությունից՝ սև-սպիտակ մթնոլորտը հատկապես, ԲՀԿ-ի, Դաշնակցության դեպքում հաշվի առնելով ընտրարշավի մասնակիցներին՝ դիմում էինք հետագա քաղաքական քայլերի վերաբերյալ հարցումներով: Ուստի այսօր էլ Երկիր Մեդիայի թղթակիցը ելնելով լարված մթնոլորտից դիմել է ՀՅԴ Հայաստանի ԳՄ ներկայացուցիչ Արսեն Համբարձումյանին նույն հարցով: Նա էլ տեղեկացրել է կառավարությունից դուրս գալու մասին:

 

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ