24 09 2018

Արտահերթ ընտրությունները ցանկալի է անցկացնել որքան հնարավոր է շուտ, սակայն այս տարի անցկացնելը իրական չի. Ալեքսանդր Ցինկեր

Արտահերթ ընտրությունները ցանկալի է անցկացնել որքան հնարավոր է շուտ, սակայն այս տարի անցկացնելը իրական չի. Ալեքսանդր Ցինկեր

Ճիշտ չէ Երևանի ավագանու ընտրությունները առաջիկա խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր փորձ համարել, քանի որ խորհրդարանական ընտրությունների ժամանակ լրիվ այլ հարաբերակցություն կլինի։ Այսպիսի տեսակետ է հայտնել Ընտրական համակարգերի փորձագիտական միջազգային կենտրոնից Ալեքսանդր Ցինկերը սեպտեմբերի 24-ին Երևանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ։

Նա նկատեց, որ կուսակցությունների ցուցակներում ընդգրկված անձինք նախկին իշխանության բացասական երանգը չէին կրում, բոլորի ծրագրերում խոսվում էր «չաղ ու բախտավորի» մասին:

Նրա խոսքով՝ դեռևս անհայտ է, թե ինչ ուժեր կմասնակցեն խորհրդարանական ընտրություններին՝ ոչինչ հայտնի չէ Լևոն Տեր–Պետրոսյանի, ՀՀԿ–ի, Ռոբերտ Քոչարյանի և մյուսների պլանների մասին։ Այսպես թե այնպես իրավիճակը խորհրդարանական ընտրություններին այլ կլինի, պայքարն էլ ավելի կոշտ կլինի։ Նրա բնորոշմամբ՝ Երևանի ավագանու ընտրությունները մի կողմից ունիկալ էին, մյուս կողմից՝ տխուր:

Ցինկերի խոսքով՝ Երևանի ավագանու ընտրությունները ամենեւին էլ խորհրդարանական ընտրություններից առաջ գլխավոր փորձ չեն, այլ միայն լակմուսի թուղթ, որը պետք է ստուգեր՝ պահպանվում է արդյոք վարչապետի հանրային աջակցությունը, որը կար թավշյա հեղափոխության ժամանակ։ Այդ նպատակով էլ անցկացվեց օգոստոսի 17-ի հանրահավաքը։  

Ինչ վերաբերում է արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, ինչպես նշել է փորձագետը, նման անհրաժեշտություն կա, քանի որ ներկայումս իրավիճակը չափազանց անկայուն է։

Սակայն արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացումը դեռեւս խնդրահարույց է, չէ որ եթե գործող վարչապետը հրաժարական տա, ԱԺ–ն կարող է նոր թեկնածու առաջադրել եւ նրան կողմ քվեարկել։ Այն ժամանակ ԱԺ–ն չի կարող արձակվել։ Մյուս կողմից, սահմանադրությունը «իր ցանկությամբ» փոխելը գեղեցիկ չի լինի վարչապետի կողմից։

Ժամկետների մասով, նա կարծիք հայտնեց, որ արտահերթ ընտրությունները ցանկալի է անցկացնել որքան հնարավոր է շուտ, սակայն այս տարի անցկացնելը հազիվ թե իրական է։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ