Վրաստանի նախագահական ընտրություններին կմասնակցի 25 թեկնածու: Այս մասին գրում է РИА Новости լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով երկրի կենտրոնական ընտրական հանձնաժողովին: Նախագահական ընտրությունները Վրաստանում կանցկացվեն հոկտեմբերի 28-ին,
Ըստ ԿԸՀ տվյալների՝ թեկնածուների գրանցումն ավարտվել է, նախագահի 25 թեկնածուներից 19-ն առաջադրվել է քաղաքական կուսակցությունների, 6-ը՝ նախաձեռնող խմբերի կողմից:
Հիշեցնենք, որ երկրի նախագահ էր հավակնում դառնալ 46 թեկնածու։ Այսպիսով 21-ի թեկնածության գրանցումը մերժվել է:
Վրաստանի նախագահ դառնալու հավակնություններ ունեն նախկին ԱԳ նախարար Սալոմե Զուրաբիշվիլին, ևս մեկ նախկին արտգործնախարար, միացյալ ընդդիմությունից Գրիգոլ Վաշաձեն, Լեյբորիստական կուսակցության առաջնորդ Շալվա Նաթելաշվիլին և այլք:
Գրանցված թեկնածուները կարող են մինչև հոկտեմբերի 16-ը գրավոր դիմել ԿԸՀ՝ իրենց թեկնածությունը հանելու համար։ Այս ժամկետի մարումից հետո բոլոր թեկնածությունները կընդգրկվեն նախընտրական տեղեկագրերում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը