23 09 2018

Հայկ Մարությանը՝ վարչական ռեսուրսի օգտագործման և Փաշինյանի գործոնի մասին

Հայկ Մարությանը՝ վարչական ռեսուրսի օգտագործման և Փաշինյանի գործոնի մասին

«Շնորհավորում եմ ձեզ՝ վերջին տասնամյակների ընթացքում ազատ և արդար ընտրությունների կապակցությամբ»,- լրագրողներին հայտարարեց «Իմ քայլը» դաշինքի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը՝ հորդորելով թույլ տալ իրեն քվեարկել և հետո պատասխանել հարցերին։ Քաղաքապետի թեկնածուն ընտրատեղամաս էր գնացել դստեր հետ։

Քվեարկելուց հետո լրագրողների հետ զրույցում «Իմ քայլը» դաշինքի  քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, անդրադառնալով հարցին, թե քաղաքացին քվեարկելով Հայկ Մարությանի օգտին, իրականում ձայն է տալիս նրա՞ն, թե՞ վարչապետ Նիկոլ Փաշինյանին, ասաց՝ քաղաքականությունը թիմային գործընթաց է, և բոլորը քվեարկում են թիմին, իսկ թիմի մեջ կան բոլորը: 

Անդրադառնալով այն հարցին, թե նախընտրական քարոզարշավին վարչապետի այդչափ մասնակցությունն արդյո՞ք վարչական ռեսուրսի օգտագործում չէ, Հայկ Մարությանը նշեց. «Ընդհանրապես այդպես չեմ մտածում, վարչապետը «Քաղաքացիական  պայմանագիր» կուսակցության վարչության անդամ է և իրավունք ունի մասնակցելու քարոզչական ամբողջ գործընթացին և դա իր որոշելիքն է, ինչքան կմասնակցի, ինչքան՝ ոչ»։

Ինչ վերաբերում է նրան, որ ՔՊ-ի վարչության մյուս անդամները, օրինակ Ալեն Սիմոնյանը, Սասուն Միքայելյանը չէին  մասնակցում քարոզարշավին, Հայկ Մարությանն ասաց, որ դա իրենց որոշելիքն է, կարող են իրենց հարցնել։

«Իմ քայլը» դաշինքի թեկնածուն ընտրախախտումների ահազանգերի հետ կապված խորհուրդ տվեց  դիմել շտաբի պետին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ