23 09 2018

ՕԵԿ-ը Երևանի ավագանու եռյակում տեղ գտնելու հույս ունի

ՕԵԿ-ը Երևանի ավագանու եռյակում տեղ գտնելու հույս ունի

Իսկապես երկար տարիներ հետո սրանք առաջին ընտրություններն են, որ պետք է անցնեն առանց ընտրակաշառքների ու առանց կեղծիքների, սրանք հենց այն ընտրությունները պետք է լինեն, որոնք անհրաժեշտ են ՀՀ-ին։ Այս մասին ասաց ՕԵԿ կուսակցությունից Երևանի քաղաքապետի թեկնածու Մհեր Շահգելդյանը, ով բարձր տրամադրությամբ և լավ սպասումներով էր ընտրությունների գնացել: Նա իր ընտրությունը կատարեց 9/17 ընտրական տեղամասում։

«Սա կարևորագույն ընտրություն է, քանի որ առաջինն է հեղափոխությունից հետո և փուլային նշանակություն կունենա Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ժողովրդավարական համակարգի կայացման մեջ: Երևանը ոչ թե սոսկ համայնք է, որտեղ բնակվում է երկրի բնակչության 40 տոկոսը, այստեղ է կենտրոնացված երկրի տնտեսական և մտավոր պաշարների 40 տոկոսը»,- նշեց Շահգելդյանը՝ հիշեցնելով, որ ըստ օրենքի՝ Երևանի ավագանին կարող է ձևավորվել քաղաքական 3 ուժերի անցնելու դեպքում և հավելելով, որ ՕԵԿ-ը հավակնում է այդ եռյակում տեղ ունենալուն, որ իր ավանդը բերի Երևանի կառավարման և զարգացման հարցում։

Ըստ Մհեր Շահգելդյանի՝ այս ընտրությունները շատ կարևոր են․ սպասվում է, որ կընթանան առանց խախտումների, ընտրակաշառքի և վարչական ռեսուրսի կիրառման: 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ