Երևանի ավագանու արտահերթ ընտրություններին «Ժառանգություն» կուսակցության քաղաքապետի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը թիվ 9/06 ընտրական տեղամասում մասնակցեց քվեարկությանը:
«Կան որոշ հարցեր, խնդիրներ, որոնք պետք է հաղթահարվեն ապագայում, սակայն, իմ կարծիքով, ներկայումս ունենք ընտրական գործընթաց, որ քայլ առաջ է: Հույս ունեմ, որ գիտակից երևանցին խղճի մտոք կքվեարկի և կունենա իր ցանկացած իշխանությունը»,- ասաց նա:
Նա հույս հայտնեց, որ այս ընտրություններում կարձանագրվեն միայն միջին ու մանր շեղումներ, ոչ թե համակարգային շեղումներ.
«Մեզ մոտ տրամադրությունները շատ շուտ են փոփոխվում, կարող է 3 ամիս առաջ լրիվ այլ լիներ, բայց այսօրվա համար պետք է ունենանք այն ուժերը, որոնք կանցնեն, եւ ես բոլորին շնորհավորելու եմ: Մենք արդեն հաղթել ենք, որովհետև այսօր ես որպես ընտրող ունենալու եմ ժողովրդին պատկանող քաղաքապետարան, ավագանի դա ավելի բարձր է, քան ցանկացած համար: Մեզ համար շանսերը հրաշալի են, կատարյալ են, որ մենք կուենանք այդ ընտրությունը, որը չի գողացվելու: Կարող են փոփոխվել տրամադրությունները, ինչպես փոփոխական է ամեն ինչ»:
Անդրադառնալով խորհրդարանական ընտրություններին՝ Րաֆֆի Հովհաննիսյանը նշեց, որ իրենք կողմնակից են արագացված արտահերթ խորհրդարանական ընտրությունների և կարծում է, որ համապետական ընտրություններն ավելի առաջ պետք է լինեին, որպեսզի արձագնագրվեին հայոց մեծ վերելքի, հեղափոխության ընտրական արդյունքները:
Ինչ վերաբերում է սև քարոզչության վերաբերյալ հարցին, նա նշեց.
«Ես չէի գունավորի որևէ մեկի մոտեցումը, ամեն մեկը ինքնագունավորմամբ է զբաղվել, ամեն մեկն իր իրավունքի մեջ է եղել, ես ասելիք չունեմ: Այս փուլը մի քիչ ավելի էր, քան ստանդարտ նախընտրական վիճակը, մի քիչ ուրիշ հարթության էր եւ հուսով եմ, որ այդ հարթություններն իրենց տեղը կգտնեն համապետականը իր, համաքաղաքայինը իր հարցերում»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը