Ազգային ժողովի նախագահ Արա Բաբլոյանը սեպտեմբերի 23-ի առավոտյան մասնակցել է Երևանի ավագանու ընտրություններին;
ԱԺ նախագահը քաղաքապետ ընտրեց թիվ 4/53 ընտրական տեղամասում, ապա լրագրողների հետ զրույցում նշեց, որ քվեարկել է հանուն Երևանի զարգացման:
«Բոլոր քարոզարշավների ժամանակ մարդիկ փորձում են հասնել լավագույն արդյունքի, պայքարում են, սակայն երբեք չպետք է անձնավորել, միմյանց վիրավորել: Ցավոք սրտի, մեկ-մեկ եղան նման դեպքեր»,- նշեց ԱԺ նախագահը:
Անդրադառնալով ԱԺ լուծարման մասին հարցին՝ Բաբլոյանն ասաց․ «Ազգային ժողովի ինքնալուծարման մասին խոսելը դեռ վաղ է: Հետագայում քաղաքական ուժերը կանդրադառնան այս հարցին, իսկ գործընթացը դեռևս շարունակվում է»։
Հիշեցնենք, որ Երևանի ավագանու արտահերթ ընտրությունները մեկնարկել են սեպտեմբերի 23-ին՝ առավոտյան ժամը 08.00-ին, և կտևեն մինչև երեկոյան 20.00-ն: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցում է 12 քաղաքական կուսակցություն ու դաշինք:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը