«Խորհրդարանական ընտրությունների մասին խոսելը դեռ շատ վաղ է, որովհետև այնտեղ լրիվ այլ գործոններ են աշխատելու, քան հիմա են աշխատում»,- 168.am-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղտեխնոլոգ Արմեն Բադալյանը։
Ըստ նրա՝ այս պահի դրությամբ կան հեղափոխական էյֆորիան և վարչապետի բարձր վարկանիշը, որոնք իրենց դերակատարությունն ունեն, իսկ խորհրդարանական ընտրությունների ժամանակ, քաղտեխնոլոգի խոսքով՝ այդ երկու գործոնները չեն լինելու։
«Բացի դրանից, եթե Երևանի ավագանու ընտրություններին արտաքին միջամտություն չկա, ապա խորհրդարանական ընտրությունների ժամանակ դա միանշանակ լինելու է՝ և՛ Արևմուտքից, և՛ Ռուսաստանից։ Այստեղ ՀՀԿ-ն չի մասնակցում, բայց խորհրդարանական ընտրություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի, և կարևոր է, թե ինչ կերպարով կմասնակցի՝ բարեփոխվա՞ծ կլինի, թե՞ ինչպես կա»,- նշեց քաղտեխնոլոգը։
Հետևաբար, ըստ Բադալյանի՝ դժվար է հիմա ասել՝ այն ուժերը, որոնք Փաշինյանին աջակցեցին կառավարություն ձևավորելու գործընթացում, խորհրդարանական ընտրությունների ժամանակ նույն այդ աջակցությունը կդրսևորե՞ն, թե՞ ոչ. «Ենթադրում եմ, որ չեն դրսևորի, որովհետև այնտեղ լրիվ այլ գործընթացներ են տեղի ունենալու»։
Նյութն ամբողջությամբ կարդացեք 168․am-ում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը