Երևանի քաղաքապետարանի ու վարչական շրջանների ղեկավարներից ամենացածր վարկանիշն ունի Տիգրան Ավինյանը, որին հաջորդում է Կենտրոնի թաղապետը։
«Գնահատեք Ձեր վարչական շրջանի ղեկավարի և քաղաքապետ Տիգրան Ավինյանի աշխատանքը» հարցն են տվել մայրաքաղաքի բնակիչներին։
Հարցումն իրականացրել է «GALLUP International Association»-ի Հայաստանում լիիրավ անդամ Էմ Փի ՋԻ ՍՊԸ-ն, հուլիսի 30-ից օգոստոսի -2-ն ընկած ժամանակահատվածում։
«Ասեք, Չասեք...» խորագրով հարցման արդյունքները ՍՊԸ տնօրեն Արամ Նավասարդյանը ներկայացրեց մամուլի ասուլիսում։
Հարցման արդյունքը՝ լուսանկարում։
Հիշեցնենք, որ մեկ այլ հարցով քաղաքացիների մեծ մասը դիրքորոշում էր հայտնել, որ Երևանում կոռուպցիան մեծ է, հարցվածների 50 տոկոսն էլ կարծիք էր հայտնել, որ պետք է Ավինյանը հրաժարական տա։
Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը մեկ տարին դեռ չի լրացել, որ ընտրվել է Երևանի քաղաքապետ՝ ընտրություններում չհաղթելուց հետո։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը