18 09 2018

Վարչապետը նախ թող ներողություն խնդրի նախագահներից, ապա հրավիրի անկախության տոնին․ Շարմազանով․ Factor.am

Վարչապետը նախ թող ներողություն խնդրի նախագահներից, ապա հրավիրի անկախության տոնին․ Շարմազանով․ Factor.am

«Նոր իշխանությունները և մասնավորապես վարչապետ Նիկոլ Փաշինյանն առանձնանում են իրենց հակասական գործունեությամբ»,- Factor.am-ի հետ զրույցում արձագանքելով վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանի հայտարարությանը, որ Հայաստանի երեք նախագահներն էլ կհրավիրվեն անկախության տոնին՝ կարծիք հայտնեց ԱԺ փոխնախագահ, ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

Հիշեցնենք՝ այսօր ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը հայտարարել էր, որ անկախ նախկին նախագահների նկատմամբ հասարակության վերաբերմունքից, նրանք հրավիրվել են՝ մասնակցելու Հայաստանի անկախության տարեդարձի միջոցառումներին։

«Երկու օր առաջ երկրորդ և երրորդ նախագահներին Փաշինյանն անվանեց քաղաքական դիակ և վիրավորեց անձնապես, այսօր էլ հայտարարում է, որ հրավիրում է միասին նշել Անկախության օրը: Կարծում եմ՝ քաղաքական կոռեկտությունը և էթիկայի էլեմենտար կանոնների պահպանումը պահանջում են, որպեսզի վարչապետը նախևառաջ հրապարակային ներողություն խնդրի երկրորդ և երրորդ նախագահներից՝ նրանց հրապարակավ վիրավորելու համար, ապա միայն հրավիրի անկախության տարեդարձը միասին տոնելու»,- շեշտեց Շարմազանովը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք Factor.am-ում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ