15 09 2018

Սահմանների բացման մասին խոսք չի կարող լինել առանց ԼՂ կոնֆլիկտի կարգավորման. Էրդողան

Սահմանների բացման մասին խոսք չի կարող լինել առանց ԼՂ կոնֆլիկտի կարգավորման. Էրդողան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը սեպտեմբերի 15-ին հայտնել է, որ առանց Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման անհնար է Հայաստանի հետ սահմանը բացել և Երևանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, գրում է РИА Новости-ն։

«Առանց կոնֆլիկտի կարգավորման և փախստականների՝ իրենց հայրենի տներ վերադառնալու խոսք անգամ լինել չի կարող սահմանների բացման և որևէ տեսակի հարաբերությունների հաստատման մասին»,- ասել է Էրդողանը՝ ելույթ ունենալով «Բաքվի ազատագրման 100-ամյակի» կապակցությամբ կազմակեպված ռազմական շքերթին։

Թուրքիայի նախագահը մեկնել է Բաքու, որտեղ կայացել են Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ բանակցությունները:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ