07 09 2018

Ֆրանսիան Ռուսաստանին մեղադրում է տիեզերքում լրտեսության փորձի մեջ

Ֆրանսիան Ռուսաստանին մեղադրում է տիեզերքում լրտեսության փորձի մեջ

Ֆրանսիայի պաշտպանության նախարար Ֆլորանս Պարլին հայտնել է, որ շուրջ մեկ տարի առաջ ռուսական արբանյակը չափազանց մոտեցել է ֆրանսիականին և փորձել տվյալներ խլել, գրում է РИА Новости-ն։

Նրա խոսքով՝ մոտենալը ռուսական արբանյակին թույլ է տվել խլել հաղորդակցումը, դրա համար Ֆրանսիան այդ պատահարը գնահատում է որպես լրտեսության ակտ։ Նախարարը հավելել է, որ քայլեր են ձեռնարկվել ռուսական արբանյակի ուղղությամբ և սկսել են հետևել նրան։ «Դա մեծ ականջներով․․․ռուսական արբանյակ էր՝ շատ լավ հայտնի»,- հայտնել է Պարլին։

Ինչպես հաղորդվում է, պատահարը տեղի է ունեցել 36 000 կիլոմետր բարձրության վրա։ Ըստ Պարլիի՝ խոսքը վերաբերում է ֆրանսիական Athena-Fidus արբանյակին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ