07 09 2018

Արայիկ Հարությունյանը կոպիտ սխալ է թույլ տվել

Արայիկ Հարությունյանը կոպիտ սխալ է թույլ տվել

Ռոբերտ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․ «Միգուցե արդեն անիմաստ է անդրադառնալ ՀՀ կրթության և գիտության նախարարի պաշտոնը զբաղեցնող այս անձին և հատկապես նրա գործունեության ադեկվատությանն ու օրինականությանը, բայց այնուամենայնիվ պետք է արձանագրել խախտումներն ու կանխել նմանօրինակ անօրինությունները․

Եվ այսպես, մոտավորապես մեկ ժամ առաջ վերոնշյալ անձը ֆեյսբուքյան իր էջում տեղադրել է Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի քարոզչական պաստառի լուսանկարը․

Համաձայն «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի «Հանրային պաշտոն զբաղեցնող անձանց արգելվում է․․․իր պաշտոնեական (ծառայողական) դիրքն օգտագործել կուսակցությունների, ․․․ համար փաստացի առավելություններ կամ արտոնություններ ապահովելու համար»։

Իսկ Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք սահմանադրական օրենքի 23-րդ հոդվածը սահմանում է, որ Հանրային ծառայողներին արգելվում է քարոզչություն կատարելը, ցանկացած բնույթի քարոզչական նյութ տարածելը, նախընտրական քարոզչության նպատակով ծառայողական պարտականությունների իրականացման համար տրամադրված․․․տեղեկատվական միջոցները օգտագործելը։

Քարոզարշավի պաշտոնական մեկնարկը դեռ չտրված, նոր կառավարությունը այն սկսել է օրենքի կոպիտ խախտումներով, սպասենք արդար և թափանցիկ ընտրությունների»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ