Երևանի ավագանու ընտրություններին մասնակցող հակահեղափոխական ուժ չկա, բոլոր ուժերը հեղափոխությանն աջակից ուժեր են։ Այս մասին սեպտեմբերի 5-ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը։
«Շատ լավ է, որ կա արդար մրցակցություն։ Հավասար պայմաններ պետք է ապահովել, իսկ Երևան քաղաքի բնակիչները պետք է որոշեն, թե ով լինի Երևանի քաղաքապետը»,–նշեց նա։
Անդրադառնալով «Ժառանգության» կուսակցության նախկինում հնչեցված առաջարկին՝ միասնական ցուցակով մասնակցելու մասին, նա նշեց, որ նման առաջարկ չեն ստացել, ուստի նման քննարկումներ չեն եղել, իսկ մեկնաբանությունները, որ հասարակությունը այդպիսով չի բաժանվի, նրա կարծիքով, տեղին չեն, քանի որ այդ պարագայում պետք է լուծարվեն բոլոր կուսակցությունները և Հայաստանում լինի մեկ ուժ, բոլորն անդամակցեն այդ ուժին։
«Մենք ակնկալել ենք, որ հնարավոր է՝ «ԵԼՔ»–ով գնանք, չի ստացվել և միասին ենք գնացել մյուս երկու ուժերով»,-եզրափակեց նա:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը