03 09 2018

Թուրքիան շարունակելու է ջանք գործադրել ԼՂ կոնֆլիկտի կարգավորման համար․ Էրդողան

Թուրքիան շարունակելու է ջանք գործադրել ԼՂ կոնֆլիկտի կարգավորման համար․ Էրդողան

Թուրքիան աջակցում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմանը։ Այս մասին հայտնել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը Ղրղզստանում շարունակվող Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի 6-րդ գագաթնաժողովին, գրում է Trend.az-ը։

Էրդողանը նշել է, որ Թուրքիան, ինչպես և նախկինում, բոլոր հարցերում կաջակցի Ադրբեջանին, կշարունակի ամեն ջանք գործադրել Արցախի հիմնախնդիրն «Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանման սկզբունքի շրջանակում լուծելու համար»։

Էրդողանը  նաև ասել է, որ թյուրքախոս պետությունները պետք է համագործակցեն կոնֆլիկտների կարգավորման և աշխարհում կայունություն հաստատելու հարցում։

Էրդողանը խոսել է նաև Ադրբեջանի հետ միասին իրականացվող տարածաշրջանային կարևոր նախագծերի, մասնավորապես՝ Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթամուղի ու Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարի կարևորության մասին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ