31 08 2018

Մարգվելաշվիլին չի մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին

Մարգվելաշվիլին չի մասնակցի առաջիկա նախագահական ընտրություններին

Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլին հայտարարել է, որ չի մասնակցելու առաջիկա նախագահական ընտրություններին։ Այս մասին հաղորդում է Интерфакс-ը։

«Ես մտադիր չեմ մասնակցել սպասվող նախագահական ընտրություններին և այլ ձևով կշարունակեմ ծառայել մեր հայրենիքին»,-նշել է նա ուսանողների հետ հանդիպման ժամանակ։

Մարգվելաշվիլին ընդգծել է, որ կայանալիք ընտրությունները շատ կարևոր են Վրաստանի համար։ «Կարծում եմ՝ նոր նախագահը պետք է միավորի, այլ ոչ թե տարանջատի ժողովրդին»,- ասել է Վրաստանի նախագահը։

Վրաստանում նախագահական ընտրությունները կանցկացվեն հոկտեմբերի 28-ին։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ