Ես այս ամբիոնից ելույթ եմ ունեցել 1999 թվականին, իհարկե այլ ձև էր այս դահլիճը, ամբիոնն այլ տեղում էր, բայց իր նշանակությամբ և կարևորությամբ հիմա Ազգային ժողովն ավելի մեծ դեր ունի Հայաստանի Հանրապետության կառավարման գործում և համոզված եմ, որ այս ԱԺ-ն իր պատմական միասիան կկատարի և բոլորիս այս դժվար իրավիճակից հանելու գործում մեծ մասնակցություն կունենա: Խորհրդարանում ՀՀ նախագահի ընտրության ժամանակ ասաց իշխանության թեկնածու Վահագն Խաչատրյանը:
«Սրտանց ուզում եմ շնորհակալություն հայտնել ՔՊ խմբակցության բոլոր պատգամավորներին այսպիսի վստահության արժանացնելու համար: Իմ տարիքը միգուցե այնպիսին էր, որ ես այպիսի հուզումնալից պահեր պետք է չապրեի, բայց հավատացեք, որ ինձ համար շատ հուզումնալից էր և զգացված եմ, որ այսպիսի պատվի եմ արժանացել: Հույս ունեմ, որ ձեզ հետ միասին այն բոլոր պատկերացումները, որ ունենք մենք Հայաստանի ապագայի վերաբերյալ, անպայման կիրականացնենք, որովհետև մենք կոչված ենք դրա համար, դուք ընտրվել եք պատգամավոր դրա համար, ես աշխատում եմ կառավարությունում այդ գործի համար»:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութով:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը