28 08 2018

ՀՀԿ-ն պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀՀ երկրորդ նախագահի հետ. Շարմազանով



ՀՀԿ-ն  պատրաստ է համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում` ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ: Այս մասին օգոստոսի 28-ին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀԿ խոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք պատրաստ են համագործակցել բոլոր քաղաքական ուժերի, այդ թվում՝ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռոբերտ Քոչարյան պետական քաղաքական գործիչը  լուրջ ասելիք ու անելիք ունի Հայաստանի քաղաքական դաշտում: Սա իմ մասնավոր կարծիքն է: Նա ունի և բարոյական, և քաղաքական, և իրավական իրավունք՝ քաղաքականությամբ զբաղվելու և կարծում եմ, որ նա կզբաղվի քաղաքականությամբ»,-ասաց Շարմազանովը:

Ըստ նրա` Ռոբերտ Քոչարյանը կզբաղվի քաղաքականությամբ, ավելին՝ նա արդեն իսկ զբաղվում է:

Խոսելով Սերժ Սարգսյանի՝ հանգած հրաբուխները չեն արթնանա, եթե բզբզողներ չլինեն ասածի մասին Շարմազանովը արձագանքեց. «Եթե դուք կարծում եք, որ Ռոբերտ Քոչարյանը քնած հրաբուխ է, ապա դուք քաղաքականությունից ոչինչ չեք հասկանում»:

Շարմազանովը հայտարարեց, թե լուրջ մտահոգություններ ունի ՀԱՊԿ-ի հետ կապված:

«Լուկաշենկոյի հայտարարությունը ևս մեկ անգամ հստատեց, որ Հայստանին ոչ ոք ՀԱՊԿ-ի պաշտոն օդից չի տվել: Սերժ Սարգսյանի իշխանությունն արել է ամեն ինչ, որպեսզի այդ հեղինակավոր միջազգային կազմակերպությունում Հայաստանը ստանձնի գլխավոր քարտուղարի պաշտոնը: Եթե ապագայում ՀԱՊԿ-ում գլխավոր քարտուղարի նախագահությունը հասնի այլ երկրի, այստեղ քաղաքական պատասխանատվությունը պետք է ընկնի Փաշինյանի կառավարության վրա»,- նշեց նա:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ