Հարավաֆրիկյան լրատվամիջոցները հաղորդել են, որ Պորտ Էլիզաբեթ քաղաքում ռուսական նավ է կանգնեցվել, որը «վտանգավոր բեռ» էր տեղափոխում։ Ինչպես նշվում է, նավում զանգվածային ոչնչացման զենք է եղել՝ պայթուցիկ նյութեր, ապօրինի զենք, գրում է РБК-ն։
Հաղորդվում է, որ նավաշինական ընկերության ներկայացուցիչը հերքել է այս լուրն ու այն կեղծ որակել: Ներկայացուցիչը հավաստիացրել է, որ «Լադա» նավն այժմ նավահանգստում է, և իրավապահների հետ կապված որևէ խնդիր չկա: «Ոչ մի ոստիկանություն, ոչ մի կալանք չի եղել։ Կապիտանը չի կարող չիմանալ կալանքի մասին։ Այդպիսի բան չկա, դա Twitter-ից ստացված կեղծ լուր է»,- նշել է ընկերության ներկայացուցիչը՝ հավելելով, որ անձնակազմը սպասում է, թե երբ է նավահանգիստն ընդունելու բեռը։ Նավում 10 մարդ է եղել։
Այնուամենայնիվ, հարավաֆրիկյան լրատվամիջոցները տեղեկացնում են, որ ոստիկանները «գաղտնի նախազգուշացում» են ստացել և նավը ստուգել են այն ժամանակ, երբ այն արդեն արտաբեռնել էր 14 կոնտեյներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը