04 10 2024

Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք

Հայաստանում անցկացվել է Զանգվածային ոչնչացման զենքի դեմ պայքարի դաշտային վարժանք

Սեպտեմբերի 19-24-ը Զանգվածային ոչնչացման զենքի (ԶՈԶ) դեմ պայքարի շրջանակներում ՀՀ պետական կառավարման համակարգի՝ ոլորտի իրավասու մարմինների մասնակցությամբ Հայաստանում անցկացվել է դաշտային վարժանք: Վարժանքն իրականացվել է ԱՄՆ Պաշտպանության դեպարտամենտի վտանգների նվազեցման գործակալության հետ համատեղ և Անվտանգության խորհրդի գրասենյակի համակարգմամբ:

Վարժանքը միտված էր դիտարկելու քիմիական, կենսաբանական, ճառագայթային և միջուկային (ՔԿՃՄ) վտանգների տարածման դեմ ՀՀ կարողությունները և արձագանքման մեխանիզմները:  Այն աննախադեպ էր ՀՀ համար ինչպես ընդգրկված կառույցների քանակով, այնպես էլ ընդգրկման աշխարհագրությամբ:

Վարժանքին ներգրավվել է ՔԿՃՄ ուղղություններով արձագանքման համար պատասխանատու պետական կառավարման համակարգի` թվով 10 մարմին: Խաղարկվել են ՔԿՃՄ գործոններով պայմանավորված արտակարգ իրավիճակների կանխարգելման, ինչպես նաև այդ իրավիճակներին արձագանքելու կարողությունների գնահատմանն ուղղված 6 տարբեր սցենարներ: Ընդ որում՝ որոշ սցենարներ անցկացվել են իրական պայմաններում, իսկ մյուսները կրել են նմանակող (սիմուլյացիոն) բնույթ:

Վարժանքի հիման վրա կատարված վերլուծությունը հնարավորություն կտա համակողմանի գնահատել ՔԿՃՄ միջադեպերին արձագանքման հետ կապված առկա իրավիճակը, բացահայտել ուժեղ և թույլ կողմերը, և որպես վերջնանպատակ՝ իրականացնել ՔԿՃՄ միջադեպերին ՀՀ արձագանքման կարողությունների հզորացում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ